Գովազդ A1

Անգամ մուսուլման նկարիչներ են գալու` նկարեն Արարատը

Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Արման Նուռի հետ՝ Արարատ նկարելու «Բաց հրավեր» նախագծի շուրջ

Գովազդ A2

— Դուք նոր նախագծի մեկնարկ եք տվել: Հրավիրում եք բոլոր նկարիչներին, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից, անկախ իրենց ազգությունից ու կրոնից, գան Հայաստան եւ նկարեն Արարատ լեռը: Ինչպե՞ս ծագեց այդ նախաձեռնության գաղափարը, եւ ի՞նչ նպատակով է դա արվում: Կարո՞ղ ենք ասել, որ սա արվեստագետի Ձեր ընդվզումն ու ըմբոստությունն է՝ արժեք ու խորհրդանիշ ուրացող մեր երկրի կառավարության դեմ:

— Տարիներ շարունակ` դեռ 2018-2019թթ. սկսած, երբ այս արհավիրքը տեղի ունեցավ մեր երկրում, երբ հասկացա սրանց՝ իշխանության գալու նպատակը, իմ մեջ ըմբոստություն առաջացավ, եւ ես որոշեցի, որ օգտագործելու եմ ցանկացած զենք, այսինքն` արվեստն իր միջոցներով, որը զենքերից մեկն է: Իսկ արվեստը, որպես զենք, իմ գաղափարախոսությունն է, որ առաջ եմ տանում երկար տարիներ: Եվ արդեն մի քանի օր է՝ հայտարարել եմ իմ նախագծի մասին` «Բաց հրավեր» աշխարհի բոլոր նկարիչներին՝ գալ Հայաստան եւ նկարել Արարատ լեռը: Սա իմ նոր նախաձեռնությունն է: Արդեն 300-ից ավելի գրանցում ունեմ՝ տարբեր երկրներից: Դեռ ավելի շատ է լինելու հայտ ներկայացնողների թիվը: Ասեմ, որ մեծամասնությունը ոչ հայ նկարիչներ են: Եվ սա իմ պատերազմելու ձեւն է՝ այս իրավիճակի դեմ, որ ստեղծվել է մեր երկրում: Իմ պայքարի ձեւն է: Չե՞ք թողնում, չե՞ք ուզում, որ Արարատը լինի մեր խորհրդանիշը, ես էլ ամբողջ աշխարհին կկանչեմ, կհրավիրեմ նկարելու, եւ թող ամբողջ աշխարհը ձեզ ապացուցի, որ մերն է, մեր լեռն է: Եվ, առհասարակ, քրիստոնեական խորհրդանիշ է, որ կարեւոր է բոլոր քրիստոնյաների համար: Բայց անգամ մուսուլման նկարիչներ են հայտագրվել այս «Բաց հրավեր» նախաձեռնությանը` գան եւ նկարեն Արարատը: Այս շրջանակում միջոցառումները լինելու են մեկ տարի շարունակ: Առաջին փուլում լինելու են այդ 300 նկարիչները, որոնք արդեն հայտագրվել են, բայց ավելի են շատանում, ենթադրում եմ՝ 1000-ից ավելի կլինեն: Երկրորդ փուլում գեղանկարչությանը միանալու է նաեւ երաժշտությունը՝ նվիրված Արարատին: Լինելու են կինո ու վիդեոարտ, քանդակագործություն, ձեռագործություն, գորգ… եւ այսպես բոլոր մեդիաներն են միանալու: Երկրորդ եւ երրորդ փուլերը լինելու են մուլտիմեդիաներ, այսինքն` բոլոր արվեստի եւ արհեստի տեսակներն են ներառվելու: Եվ սա իմ պայքարի ձեւն է: Երբ այս ցուցահանդեսը հավաքված լինի, ես ցուցադրելու եմ ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում եւ ոչ միայն հայկական համայնքներում՝ հիշեցնելով, թե ում խորհրդանիշն է Արարատը:

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top