Գովազդ A1

Տեսանյութ․ Ձեզ կանչել են հարցաքննության. ի՞նչ իրավունքներ ունեք և ինչի՞ց կարող եք հրաժարվել

Հարցաքննությունը շատերի համար ընկալվում է որպես սովորական զրույց իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ։ Սակայն իրականում այդ գործընթացի ընթացքում մարդու յուրաքանչյուր ասած խոսք կարող է ունենալ իրավական նշանակություն։ Հատկապես կարևոր է հասկանալ՝ ինչ հիմքով է անձը հրավիրվել, ինչ վարույթի շրջանակում է նա ներգրավվում և ինչ դատավարական կարգավիճակ ունի։ Վկա՞, տուժո՞ղ, թե՞ մեղադրյա՞լ․ այս տարբերությունը պարզապես ձևականություն չէ։ Դրանից կարող են կախված լինել անձի իրավունքները, պարտականությունները, ցուցմունք տալու կամ լռելու հնարավորությունը, ինչպես նաև ասվածի հետագա իրավական հետևանքները։ Հետևաբար «ուղղակի զրույցի» հրավերը չպետք է ինքնաբերաբար ընկալել որպես ոչ պաշտոնական և իրավական հետևանքներ չունեցող հանդիպում։ Iravaban.net-ի հետ հարցազրույցի ընթացքում «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության փաստաբան Դավիթ Դիլբարյանը անդրադարձել է այն հիմնական իրավիճակներին, որոնցում քաղաքացին կարող է հայտնվել իրավապահ մարմինների հետ շփվելիս՝ հեռախոսազանգով հրավերից և դատավարական կարգավիճակի պարզումից մինչև հարցաքննության ընթացքում իրավունքների իրացումը, լռելու իրավունքը, ցուցմունքների հնարավոր իրավական հետևանքները և հարցաքննության արձանագրությունը ստորագրելը։

Գովազդ A2

Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top