Գովազդ A1

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գովազդ A2

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի

Հանրապետության բռնագանձել՝
• 3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.
• 1 տրանսպորտային միջոց.
• 2 իրավաբանական անձում մասնակցություն.
• 211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
• 236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top