Գովազդ A1

Ռուբինյանի հրամանագրով կարգապահական վարույթ է նախաձեռնվել. նոր մանրամասներ պատգամավորների օգնականների գործից

Քիչ առաջ հայտնել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների շուրջ ստեղծված իրավիճակը նոր զարգացում է ստացել։ Երեկվա միջադեպից հետո այսօր առավոտյան խմբակցության պատգամավորների մոտ 4-5 օգնական փորձել է մուտք գործել Ազգային ժողովի շենք, սակայն նրանց մուտքն արգելվել է։

Գովազդ A2

ArmLur.am-ին ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

Հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը։

Գովազդ A3

Գովազդ A4

Սոնա Գրիգորյան

Հղումը՝ Armlur.am

Գովազդ A5

Scroll to Top