Գովազդ A1

Առաջ մեր ամբողջ ցավը թշնամին էր, հիմա Նիկոլ Փաշինյանն է

Որ Ռուսաստանն իր շահերն է պաշտպանում, կարելի է հասկանալ։ Որ Ադրբեջանն իր դիրքերն է ամրապնդում ու իր շահերն առաջ տանում, նույնպես հասկանալի է։ Թուրքիան, Եվրոպան, Արևմուտքն էլ իրենց շահերն ունեն։ Աշխարհում այդպես է եղել միշտ։ Յուրաքանչյուր պետություն մտածում է իր մասին, և ոչ ոք պարտավոր չէ Հայաստանի փոխարեն պաշտպանել Հայաստանի շահերը։
Բայց մի բան կա, որ դժվար է հասկանալ։ Ինչո՞ւ ենք մենք այսօր կասկածի տակ դրել սեփական երկրի ղեկավարի հավատարմությունը պետական շահին։

Գովազդ A2

Հայաստանի նախկին ղեկավարները տարբեր քաղաքականություններ են վարել, տարբեր սխալներ գործել, տարբեր ուժերի հետ հարաբերություններ կառուցել։ Բայց երկրի անվտանգության հարցում հասարակությունը չէր ապրում այն տագնապով, թե արդյոք իշխանությունն իր երկրի շահն է պաշտպանում։

Հիմա այդ հարցը դարձել է մեր առօրյայի մի մասը։ Եվ սա միայն քաղաքական անվստահություն չէ։ Սա շատ ավելի ծանր հոգեվիճակ է։ Մարդը կարող է հասկանալ թշնամուն, որովհետև նրանից լավ բան չի սպասում։ Գիտի, որ Ադրբեջանն ուզում է ավելին, Թուրքիան իր ծրագրերն ունի, Ռուսաստանն իր ազդեցությունն է պահպանում։ Բայց սեփական իշխանությունից մարդը պաշտպանություն է ակնկալում։ Երբ այդ անվտանգությունը չի տեսնում, նա մնում է անպաշտպան։ Այլևս չի հասկանում՝ ումից պետք է վախենա, ումից պաշտպանվի, ում հավատա։ Արտաքին թշնամին իր տեղում է, բայց ներսում էլ խաղաղություն չկա։ Ներսում ավելի մեծ պատերազմ է։
Մարդն այլևս իրեն ապահով չի զգում սեփական երկրում։ Չգիտի՝ ումից պետք է պաշտպանվի, ում հավատա, վաղն ինչ է սպասվում։ Արտաքին թշնամին իր տեղում է, բայց ներսում էլ խաղաղություն չկա։ Ներսում ավելի մեծ պատերազմ է՝ անվստահության, վախի ու անորոշության պատերազմ։ Եվ ամենածանրն այն է, որ այդ պատերազմից փախչելու տեղ չունես։ Քո տունն է, քո երկիրը, քո հայրենիքը։
Ամենացավալին այն է, որ ժողովուրդը ստիպված է ոչ միայն մտածել, թե ինչ է անելու թշնամին, այլև անհանգստանալ, թե ինչ որոշում կկայացնի իր երկրի ղեկավարը։ Այն մարդը, որից պաշտպանություն պիտի սպասեր, ինքը պաշտպանվում է նրանից։
Եվ գուցե հենց սա է մեր հասարակության ամենախոր վերքը։ Մենք վաղուց գիտեինք, որ թշնամին մեր բարեկամը չէ։ Բայց երբեք չպետք է հասնեինք այն վիճակին, որ համոզվեինք՝ սեփական իշխանությունն էլ մեր բարեկամը չէ։
Առաջ մեր ամբողջ ցավը թշնամին էր, հիմա՝ Նիկոլ Փաշինյանն է։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top