Գովազդ A1

Տեսանյութ. «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ պատշգամբից դուրս նայող Միքայել Սրբազանին

Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց, Հայաստանի ու Գյումրու զարգացման տեսլականը ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու նրանց համակիրները քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական հատվածում։ Մինչ նրանք հասնում էին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի՝ մոմ վառելու, նկատեցին տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանին, որն իր կեցավայրի՝ Շիրակի թեմի շենքի իրեն հատկացված սենյակի պատշգամբից երբեմն դուրս է նայում՝ հեռվից հետևելով քաղաքի պատմական այդ հատվածում կատարվող անցուդարձին։ Նրան տեսնելուն պես՝ սկսվեցին բուռն ծափահարություններ․ քայլերթի մասնակիցները կանգնեցին, ձեռքով ողջունեցին Շիրակի թեմի առաջնորդին՝տևական ժամանակ բացականչելով․ «Ազատությո՜ւն․ ազատությո՜ւն»։
Հղումը՝ Aravot.am

Գովազդ A2

Գովազդ A5

Scroll to Top