Գովազդ A1

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։

Գովազդ A2

«Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։

Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։

Գովազդ A3

Գովազդ A4

Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։

Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top