Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի 36-րդ տուրից հետո մեկնաբանել է թիմի մրցելույթներն ավարտվող մրցաշրջանում։
«Մրցաշրջանը լավ սկսեցինք, բայց երկրորդ կեսում ամեն ինչ կորցրինք։ Այդպես էլ է պատահում։ Ցավալի է, քանի որ ունեինք կառուցվածք եւ խաղային ոճ, որն էլ կորցրինք։ Տխուր է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների։ Պետք է ընդունենք, որ մարդիկ դժգոհ են եւ քննադատում են։ Հաջորդ մրցաշրջանում պետք է շտկենք ամեն ինչ»,- Մբապեի խոսքը մեջբերում է Diario AS-ը։
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: «Ռեալը» վաստակեց 80 միավոր եւ առաջնությունը դարձյալ կավարտի երկրորդ տեղում։
Հղումը՝ News.am



