Գովազդ A1

ԱԳՆ-ն պատասխանել է «տեղյակ չենք»՝ ի պատասխան այն հարցի, թե ինչի՞ վրա է ծախսվել «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն. Արթուր Խաչատրյան

Գովազդ A2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը:

Գովազդ A3

Գովազդ A4

Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ-որ մի բան տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն:
Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ո՞ւմ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․
Կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզո՞ւմ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում։
Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top