Գովազդ A1

Ձեր վաղաժամ շնորհավորանքը արմատապես հակասում է այդ սկզբունքներին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Գովազդ A2

ֆոն դեր Լայենին

Պատճենը՝ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին,

Գովազդ A3

Գովազդ A4

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

ՀՀ օրենսդրության խախտման վերաբերյալ

Հարգելի՛ տիկին Նախագահ,

Դիմում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խոր մտահոգությունը և պահանջելով հրատապ պարզաբանումներ 2026 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ուղղված Ձեր պաշտոնական շնորհավորական ուղերձի վերաբերյալ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ։

Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական միությունը մշտապես հանդես է գալիս հօգուտ օրենքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների ինստիտուցիոնալ ամբողջականության, Ձեր վաղաժամ շնորհավորանքը արմատապես հակասում է այդ սկզբունքներին՝ հետևյալ իրավական հիմքերով.

— Առկա է ՀՀ սահմանադրական ընտրական օրենսդրության (Հոդված 75) կոպիտ խախտում, համաձայն որի՝ ԿԸՀ-ն հանդիսանում է միակ և բացառիկ մարմինը, որն իրավասու է ամփոփել արդյունքները և պաշտոնապես հայտարարել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ավելին, այդ պահին իրավականորեն դեռևս ընթացքի մեջ էին պաշտոնական բողոքների քննարկման և ձայների վերահաշվարկի գործընթացները։

-Հայտարարելով հաղթողին և լեգիտիմացնելով արդյունքները դեռևս այն պահից առաջ, երբ երկրի անկախ ընտրական մարմինները կկարողանային դա անել օրինական հիմքերով, Դուք և ԵՄ անդամ երկրների որոշ ղեկավարներ փաստացիորեն.

· Ձևականորեն արհամարհեցիք ՀՀ ինքնիշխան իրավական ընթացակարգերը և սահմանված ինստիտուցիոնալ ժամկետները:

· Ստեղծեցիք քաղաքական կողմնակալության անընդունելի միջազգային նախադեպ՝ արտաքին ճնշում գործադրելով ԿԸՀ անկախ գործունեության վրա:

· Խախտեցիք ԵՄ սեփական դիվանագիտական արձանագրությունները։

ԱՄՈ՛Թ ՁԵԶ!!!

Իսկական ժողովրդավարությունն անհնար է առանց օրենքի տառի խիստ պահպանման։ Այս կապակցությամբ, խնդրում ենք տալ պարզաբանումներ և երախտապարտ կլինենք այս կարևոր հարցի վերաբերյալ Ձեր պաշտոնական պատասխանի համար։

Հարգանքով՝

Ռուբեն Թորոսյան «ՕՐԻՆ-2026»

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1990–1995 թթ.)

Նախկին պատգամավորների ակումբի պատվավոր նախագահ

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top