Գովազդ A1

Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Գովազդ A2

«Ի տարբերություն Նիկոլի, ով ավանդույթի ուժով մի բան է խոսում, բայց լրիվ հակառակն անում, հասարակության սպասումն ԱԺ մուտք գործած ուժերից շատ հստակ է՝ կատարել խոստումները և շարժվել հնչեցված հայտարարությունների տրամաբանության ներքո։

Ստեղծված բարդ իրավիճակում որոշ ուժեր լուծումներ են փնտրում, իսկ որոշները՝ մեղավորներ։

Գովազդ A3

Գովազդ A4

Կեղծ օրակարգեր ստեղծելը, պատասխանատվությունից փախչելն ու այլոց վրա մեղավորություն բարդելը մաքուր նիկոլական օրակարգ է, և մեծ ցանկության դեպքում էլ ընդդիմությունը այդ դաշտ մտնելու շանս չունի»,-գրել է նա։

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top