Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆիդանը։
Հղումը՝ News.am





