Միքայել Սրբազանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և բեկանել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Արա Զոհրաբյանը։
Գործը ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, միաժամանակ վերացվել է Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Դատարանի կազմում ընդգրկված դատավորներ Է. Մանասյանը և Ն. Հովակիմյանը կողմ են եղել որոշմանը, մինչդեռ դատավոր Վ. Մարգարյանը հայտնել է անհամաձայնություն։
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ընդդատության կանոնը, և գործը ենթակա էր քննության այլ դատարանի կողմից։
Հղումը՝ Iravaban.net





