Գովազդ A1

ԿԸՀ-ն ինքն է նպաստում իր հեղինակազրկմանը

Սահմանադրական դատարանում ընթացող ընտրությունների արդյունքների վիճարկման գործի շրջանակում ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը քննադատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ելույթը։

Գովազդ A2

Ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ ԿԸՀ-ն ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացը ներկայացրել է չափազանց դրական գնահատականներով՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե ընտրություններն իրականացվել են անթերի և առանց որևէ խնդրի։

Անդրադառնալով ԿԸՀ-ի հեղինակության վերաբերյալ հնչած գնահատականներին՝ Վարդանյանը հայտարարեց, որ հանձնաժողովն առաջին հերթին պետք է իր գործողություններով չվնասի սեփական հեղինակությանը։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության նվազման պատճառներից են ընտրությունների արդյունքների և մանդատների բաշխման շուրջ առկա խնդիրները։

Գովազդ A3

Գովազդ A4

Վարդանյանը շեշտեց, որ նման երևույթները, իր գնահատմամբ, քաղաքացիներին զրկում են ընտրությունների և ընտրական համակարգի նկատմամբ հավատ ունենալու հնարավորությունից։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top