Գովազդ A1

Տեսանյութ. Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է․ փաստաբան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։

Գովազդ A2

«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը։

Քննչական կոմիտեի բակում հավաքվել են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։
Հղումը՝ News.am

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top