Գովազդ A1

Ծնողները այլևս չեն վճարի մանկապարտեզի համար․ նոր որոշում Ախուրյան համայնքում

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց 17 նախագիծ, որոնք բոլորն էլ ընդունվեցին։ Օրակարգի կարևոր որոշումներից էին՝

Գովազդ A2

– 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատումն ու ներկայացումը,
– Ախուրյան համայնքի բոլոր 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնառության լիարժեք անվճար ապահովումը։
Այսուհետ համայնքի բոլոր 22 մանկապարտեզներում երեխաների ուսումնառության ծախսերը կհոգա Ախուրյան համայնքը, և ծնողների համար ուսումնառությունը կլինի լիովին անվճար։
Ընդունված որոշումները միտված են համայնքի զարգացմանը և բնակիչների սոցիալական աջակցության ու կրթության հասանելիության բարձրացմանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է  Ախուրյան համայնքից։
Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top