Գովազդ A1

Դատարան է մուտքագրվել Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Կառավարության միջազգային իրավական հարցերով գրասենյակի աշխատակազմի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Հայցը  հուլիսի 31-ին մուտքագրվել է դատարան: Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեսք» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դեռևս չի հանձնվել քննության։
Հայցով Լիպարիտ Դրմեյանը  Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։

Գովազդ A2

Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։
Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top