Գովազդ A1

Ո՞վ է նշանակվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ

Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Գարիկ Բոշյանը նշանակվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ կառավարիչ:

Գովազդ A2

Նշենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝  Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնվել էին Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։

Բայց ո՞վ է ի վերջո նորանշանակ կառավարիչ Գարիկ Բոշյանը, ում վստահվել է այս գործընթացը։ Ուշագրավ է այն փաստը, որ կառավարության պաշտոնական կայքից նրա կենսագրությունը ջնջվել է։ Այնուամենայնիվ, նրա աշխատանքային ուղուց հայտնի է, որ 2020–2021 թվականներին նա զբաղեցրել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի խորհրդականի և ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնները։ Իսկ դրանից անմիջապես հետո՝ 2021 թվականի մարտին, Բոշյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ։
2026-ի հուլիսի 30-ին պաշտոնից ազատվել է։

Գովազդ A3

Գովազդ A4

Սոնա Գրիգորյան
Հղումը ՝ Armlur.am

Գովազդ A5

Scroll to Top