Գովազդ A1

Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան

Ձերբակալման որոշմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։

Գովազդ A2

Տեղեկությունը հայտնել է Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Նա գրել է․ «Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ձերբակալման որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին»։

Գովազդ A3

Գովազդ A4

Իր հերթին փաստաբան Արսեն Բաբայանը նշել է. «Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ձերբակալման որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը։

Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»:
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top