Գովազդ A1

«Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: ՌԴ-ի հետ պատերազմելը մեր շահերից չէ. սև աշխատանքը պետք է կատարի Փաշինյանը». ադրբեջանցի մեկնաբան.

Իսկ ի՞նչ է ընդհանրապես պետք Ադրբեջանին Հայաստանից՝ Ղարաբաղից հետո,- այս հարցին է անդրադարձել ադրբեջանական «Ուղուր Մամեդով» թելեգրամյան ալիքի հեղինակը: Ադրբեջանցի մեկնաբանի կարծիքով, Բաքուն Հայաստանը կունենա իր գրպանում, երբ եւ եթե հաջողվի իրականացնել այն, ինչ արվել է Վրաստանում, որտեղ ադրբեջանական պետական «ՍՕՔԱՐ» ընկերությունը գնել է գազատար ցանցը:
«Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: Այստեղ անխուսափելիորեն կբախվեն Ադրբեջանի շահերը եւ Ռուսաստանի շահերը՝ իր «Գազպրոմ Արմենիա» ընկերությամբ եւ գազի արտոնյալ մատակարարումներով: Ռուսաստանի հետ պատերազմելը մեր շահերից չէ: Հետեւաբար սեւ աշխատանքը պետք է կատարի Նիկոլ Փաշինյանը: Դուրս քաշել Հայաստանը ԵԱՏՄ-ից՝ գազի նրա գրեթե ձեւավորված ընդհանուր շուկայով: Գժտեցնել Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանի ձեռքից խլել գազի ընկերությունը, ազգայնացնել այն: Այդ ժամանակ կգա Ադրբեջանը»,- եզրափակել է Ուղուր Մամեդովը:

Գովազդ A2

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top