Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։
Որոշումը ստորագրվել է հունիսի 11-ին։ Գործուղումը նախատեսված է 2026թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ։ Առաջին տիկնանց միջոցառումը տեղի է ունենալու Նյու Յորքում։
Գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը ՀՀ պետական բյուջեի հաշվին է, որը ներառում է օրապահիկը, գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա) գիշերավարձը։
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը օրինական ամուսիններ չեն, վերջերս քաղաքացիական զույգը բաժանվել էր, ապա Փաշինյանի «ջանքերի» շնորհիվ վերամիավորվել, դրանից հետո հայտնի չէ` զույգը պարզապես միասին ապրո՞ւմ են, թե՞ օրինական ամուսիններ են։
Հղումը ՝ Hraparak.am



