Գովազդ A1

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Գովազդ A2

Այցի ընթացքում ծրագրված են. մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կստորագրվեն փաստաթղթեր, նախարարը ելույթներով հանդես կգա թեմատիկ միջոցառումներին։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top