Գովազդ A1

Արարատ ունունով ինչ ունի, վերցնում են. անու՞նն է հարցը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ կապված վերջին զարգացումներին։

Գովազդ A2

Նա հայտարարել է, որ իշխանությունը, իր գնահատմամբ, նախ քաղաքական, ապա նաև տնտեսական ճնշումներ է գործադրում Ծառուկյանի նկատմամբ։

Խամոյանը նշել է, որ ինքը երբևէ չի կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական մոտեցումները, սակայն, ըստ նրա, իշխանությունը նախ զրկել է նրան քաղաքական ներկայացվածությունից, իսկ այժմ փորձում է ազդել նաև նրա ունեցվածքի վրա։

Գովազդ A3

Գովազդ A4

Պատգամավորը նաև անդրադարձել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» անվանումով ձեռնարկություններին՝ նշելով, որ այդ անվան շուրջ ստեղծված իրավիճակն իր համար ևս ուշադրության արժանի է։

«Էդ մարդը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ունեցվածքը չի հարցը, էդ ցուցանակն է երևի հարցը»,- ասել է նա:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top