Գովազդ A1

Արման Ծառուկյանը հաղթել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

UFC-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, թեթև քաշային կարգի մարզիկ Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF (Real American Freestyle) պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայի մրցաշարում ջախջախիչ հաղթանակ է տարել ղազախ MMA ըմբիշ Կուատ Համիտովի նկատմամբ:

Գովազդ A2

Մենամարտն ավարտվել է հայ մարտիկի վաղաժամ հաղթանակով` 11:0 հաշվով: Համիտովը մենամարտից անմիջապես հետո հայտարարել է, որ ռևանշ է պահանջում, բայց արդեն Հայաստանում։

«Լսել եմ, որ Հայաստանում RAF մրցաշար է անցկացվելու, այդ պատճառով, եթե Արմանը պատրաստ լինի, ուրախ կլինեմ ռևանշ անել»,- հայտարարել է Համիտովը։

Գովազդ A3

Գովազդ A4

Ծառուկյանն ակնարկել է, որ պատրաստ է մարտի, բայց դժվար թե Համիտովին հաջողվի ռևանշ անել։

Այս պահի դրությամբ Ծառուկյանը 7 հաղթանակ է տարել ազատ ոճի ըմբշամարտի 7 գոտեմարտում: Մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնը:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top