Գովազդ A1

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունից հետո որևէ պրեսս-ռելիզ, որում ՔՊ-ի անունը կշոշափեն, որևէ քրեական վարույթ, մեղադրանք չկա․ Վարազդատ Հարությունյան

Գովազդ A2

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը: Որևէ պրեսս-ռելիզ (որում ՔՊ-ի անունը կշոշափեն, այնպես ինչպես նման ռելիզներում շոշափում են «Ուժեղ Հայաստանի» անունը), որևէ քրեական վարույթ, մեղադրանք, էլ չեմ ասում` անազատության հետ կապված խափանման միջոցի միջնորդության մասին որևէ բան չկա:
Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ… Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն:
Հ.Գ. գնահատելի է, որ «Միասնության թևերը», փաստորեն, դեռ շաբաթներ առաջ գործարկել են նման տեղեկատվություն հավաքագրելու թեժ գիծ: Խելքով աշխատանքը միշտ արդյունք է տալիս:

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top