Գովազդ A1

Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

Գովազդ A2

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր է կամ դրանից պակաս։

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։

Գովազդ A3

Գովազդ A4

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր՝ թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top