Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների գործով բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ դատական նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ Դատախազները պնդել են, թե առաջին ատյանի դատարանը գործով ներկայացված «ապացույցները» ուսումնասիրել է համակողմանի, ամբողջական և օբյեկտիվ։
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 24-ին։
Հղումը՝ Iravaban.net





