Գովազդ A1

ԲԴԽ-ն դատավոր Հարություն Մանուկյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 75% տոկոսաչափով

Iravaban.net–ը ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-57-Ո-52 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։

Գովազդ A2

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝  քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարություն Մանուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և նույն դատարանի նախագահի համաձայնությունը։

Գովազդ A3

Գովազդ A4

Որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին բաշխվելիք գործերի համար, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,  հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի հունիսի 24-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հղումը՝ Iravaban.net

Գովազդ A5

Scroll to Top