Սեպտեմբերի 28-ին Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին (Չաղ Ռուստամ) ազատ արձակեց կալանքից։ Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով բոլորին կալանքի ուղարկող դատավոր Մասիս Մելքոնյանը քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ Նիստից հետո Ռուստամ Ստեփանյանը լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան լռելու նշան էր ցույց տալիս։
Գլխավոր Դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են՝ Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Նշենք, որ ամիսներ առաջ նույն իրավիճակն էր ստեղծվել․ Մասիս Մելքոնյանը կալանքից ազատել էր քրեական հեղինակությանը, դատախազի բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը Ստեփանյանին կրկին կալանավորել էր։
Հղումը՝ Hraparak.am





