Գովազդ A1

Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Գովազդ A2

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Բաբիշն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությանը։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ A1plus.am

Գովազդ A5

Scroll to Top