Գովազդ A1

Դատավճիռներում ապացուցների շարադրումն «անհարկի» ծանրաբեռնում է՝ ըստ Արդարադատության նախարարության․ առաջարկվում է դատավճիռներում այլևս չվերարտադրել հետազոտված ապացույցների բովանդակությունը

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է դատավճիռներում այլևս չվերարտադրել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների բովանդակությունը։

Գովազդ A2

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ դատավճռի նկարագրական մասում նշվում են դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները, այնուհետև՝ հետազոտված ապացույցների հիման վրա դատարանի կողմից հաստատված կամ հերքված փաստական հանգամանքները, դատավճռի պատճառաբանական մասում նշվում են դատարանի հետևությունները և դրանք իրավական հիմնավորումները։

Այժմ նախարարությունը պնդում է, թե դրանով «անհարկի» ծանրաբեռնվում են դատավճիռները, ըստ ԱՆ-ի՝ դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճռի կազմման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության: Միաժամանակ, ներկայացված հիմնավորումների համաձայն՝ դատարանի խնդիրն է ոչ թե վերարտադրել յուրաքանչյուր ապացույց, այլ ներկայացնել, թե ինչ ապացույցների համակցության հիման վրա է հանգել համապատասխան փաստական և իրավական հետևությունների, իսկ ապացույցների գնահատումը, դրանց վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության և բավարարության վերաբերյալ դատարանի դատողությունները շարադրվում են դատարանի փաստական վերլուծություններում և հաստատած փաստական հանգամանքներում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները առկա են քրեական գործում, իսկ դրանք հետազոտվում են դատական նիստում, ըստ այդմ, դրանց բովանդակությունը բացահայտվում է նաև դատական նիստերի արձանագրության մեջ, ըստ ԱՆ-ի, դատավճռի նկարագրական մասում ոչ թե անհրաժեշտ է բացահայտել դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջ բովանդակությունը, այլ թվարկել հետազոտված թույլատրելի ապացույցները՝ առանց դրանց բովանդակության բացահայտման:

Գովազդ A3

Գովազդ A4

Ըստ ԱՆ-ի՝ սրանով կնվազեցվի դատարանների ծանրաբեռնվածությունը։

Հղումը՝ Pastinfo.am

Գովազդ A5

Scroll to Top