Գովազդ A1

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դավիթ Գևորգյանին նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ-տնօրեն։

Գովազդ A2

Այսօր առավոտյան՝ կառավարության նիստից հետո, Պապոյանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ ընկերություն և կատարել տնօրենի նշանակումը։

«Այստեղ օրենսդրությունն այլ կարգավորում է նախատեսում։ Կառավարումն ամբողջությամբ անցել է Էկոնոմիկայի նախարարությանը, և տնօրենը լինելու է նախարարության աշխատակից»,- նշել էր նա։

Գովազդ A3

Գովազդ A4

«Հավաստիացնում եմ՝ մենք պակաս շահագրգռված չենք, որ տնտեսական ակտիվներն ամբողջությամբ աշխատեն։ «Նոյը» կվերաբացվի։ Քննարկեցինք նաև խաղողի մթերման հարցը, քանի որ եթե գործարանը չաշխատի, մթերումների հետ կապված խնդիրներ կառաջանան»,- ասել էր Պապոյանը։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top