Գովազդ A1

Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի

Երեկ՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գ.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Պ.-ին։

Գովազդ A2

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գովազդ A3

Գովազդ A4

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ

Գովազդ A5

Scroll to Top