Գովազդ A1

Դուք սկի չգիտեք՝ ինչին եք մասնակցել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց, որ մինչև այսօր դեռ ոչ մեկ չգիտի՝ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Էրդողանին հանդիպելուց անմիջապես հետո ու Վաշինգտոն գնալուց առաջ, Էմիրություններում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ 5 ժամանոց ինչ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, որ հայ որևէ պաշտոնյա այդ հանդիպմանը չի մասնակցել։ Տեղից ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց, որ ինքը մասնակցել է այդ հանդիպմանը։

Գովազդ A2

«Դուք չեք մասնակցել։ Հայ որևէ պաշտոնյա չի մասնակցել։ Դուք ընդլայնված կազմով հանդիպմանն եք մասնակցել։ Ու Դուք սկի չգիտեք, թե ինչին եք մասնակցել։ Ձեր գործունեության մասին, նույնիսկ, իմ տեղեկացվածությունն ավելի շատ է»,- հակադարձել է Ղազարյանը։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A3

Գովազդ A4

Գովազդ A5

Scroll to Top