Գովազդ A1

Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի. Արտաշատում մեկնարկում է քարոզարշավը

Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,

Գովազդ A2

Այսօր մեկնարկում է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։

Արդեն հայտնել եմ, որ ՀՅԴ-ի կողմից առաջադրվել եմ որպես Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու։

Գովազդ A3

Գովազդ A4

Առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակում մենք մեր թիմով շրջելու ենք Արտաշատ քաղաքում և գյուղերում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև շփվելու և լսելու մեր հայրենակիցների կողմից մատնանշվող խնդիրները։

Հոկտեմբերի 1-ին ժամը 16։00-ին Արտաշատ քաղաքի Փ. Մխչյան 108 հասցեի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնից մեկնարկելու է մեր քարոզարշավը. շրջելու ենք Արտաշատ քաղաքում։

Մեր համարը քվեաթերթիկում 10-ն է։

Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի։

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top