Գովազդ A1

Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։

Գովազդ A2

Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։

Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։

Գովազդ A3

Գովազդ A4

Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։

«Քանի չեմ մոռացել»-ը պարային ներկայացում է հիշողության, ընտանեկան կապերի և սերունդներին միավորող փխրուն, բայց հզոր թելերի մասին։

Ներկայացումը ծերացման և Ալցհայմերի հիվանդության թեմաներին անդրադառնում է նրբորեն և լուսավոր հայացքով՝ հիշեցնելով, որ նույնիսկ երբ բառերն անհետանում են, մարմինը շարունակում է հիշել, հաղորդակցվել և սիրել։

📅 Սեպտեմբերի 17 | 19:30
📍 Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Ներկայացումը նախատեսված է ՀՀ առողջապահության նախարարության «Առողջ երկարակեցություն» ծրագրի և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության և աջակցության սրճարաններ» ծրագրի մասնակիցների համար։

🎟️ Եթե ցանկանում եք մասնակցել ներկայացմանը, խնդրում ենք նախապես ամրագրել ձեր տեղերը՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։

Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։

Աջակիցներ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն և Ֆրանսիական ինստիտուտ, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղ։

ՀՀ առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ալցհայմեր խնամք Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ։

Գովազդ A5

Scroll to Top