Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլը մարզման ժամանակ ստացած մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությունը։
«Շատ ցավալի է ամենակարեւոր մրցաշարը բաց թողնելը։ Ես արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի լինեմ լավ մարզավիճակում աշխարհի առաջնությունում։ Ցավոք, վնասվածքները պատահում են ամենաանհարմար պահին։ Իմ թիմին մաղթում եմ հաջողություն։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Շնորհակալ եմ աջակցության համար»,- Ինստագրամում գրել է Լենարտ Կառլը։
Բունդեսթիմում նրան կփոխարինի «ՌԲ Լայպցիգի» 20-ամյա կիսապաշտպան Ասանա Ուեդրաոգոն, որը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 4 գոլ։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի մրցակիցները կլինեն Կոտ դ’Իվուարը, Էկվադորը եւ Կյուրասաոն։
Հղումը՝ News.am



