Գովազդ A1

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար. փաստաբան

«Ազգային ճակատ». Լյուդվիգ Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։
Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։

Գովազդ A2

Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։
Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք: Հիշեցնենք՝ Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին։

Ըստ «մեղադրանքի»՝ ղարաբաղյան առաջին պատերազմում նա իբր կտտանքների է ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։ փաստաբան Լուսիանա Մինասյան

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top