Գովազդ A1

Հայաստանը կզրկվի՞ բալի արտահանումից

Հայաստանը կարող է զգալի տնտեսական կորուստներ կրել, եթե կորցնի ռուսական շուկան, քանի որ բալի արտահանման եկամուտների գրեթե ամբողջ մասը ձևավորվում է հենց այդ ուղղությամբ իրականացվող մատակարարումներից։

Գովազդ A2

Ազգային վիճակագրական տվյալների հիման վրա կատարված վերլուծության համաձայն, РИА Новости-ի պնդմամբ,
անցյալ տարվա մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի բալի արտահանումից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 4,3 միլիոն դոլար։ Այդ գումարից մոտ 4,2 միլիոն դոլարը բաժին է ընկել Ռուսաստան իրականացված արտահանմանը, ինչը կազմում է ընդհանուր եկամտի 99,3 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից բալի սահմանափակ քանակներ են արտահանվել նաև այլ երկրներ։ Մասնավորապես, Վրաստան արտահանման արժեքը կազմել է 18,7 հազար դոլար, իսկ Բելառուս՝ 10,3 հազար դոլար։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից կորիզավոր պտուղների ներմուծման նկատմամբ, ինչը կարող էր ազդեցություն ունենալ արտահանման ծավալների վրա։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top