Գովազդ A1

Հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը. Իվետա Տոնոյան

Գովազդ A2

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը:

Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։
Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։
Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել։ Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top