ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 27 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել ռուսական 3 մարզերի օդում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած՝ մայիսի 12-ի գիշերը, Մոսկվայի ժամանակով 00.00-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 27 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերի տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի հինգ մունիցիպալիտետների 20 բնակավայրերի։ Տուժել է 8 խաղաղ բնակիչ, ևս երկու ծանր վիրավոր մահացել են հիվանդանոցներում։ Այս մասին էլ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ուկրաինայի հարձակումների հետևանքով մեկ օրում վնասներ են արձանագրվել 2 բազմաբնակարան շենքերում և 11 մասնավոր տներում, 2 առևտրային օբյեկտներում, 1 ենթակառուցվածքային օբյեկտում, Աստվածածնի Վերափոխման տաճարում, վնասվել է նաև 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 24 տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք՝ Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադարի մասին, որը տևեց մայիսի 9-ից 11-ը։
Հղումը՝ Hraparak.am


