InNews.am- ի խմբագրությունը ստացել է նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Օրեր առաջ գազի սպասարկման ծառայողն, ըստ նախապես` զանգով պայմանավորվածության, եկել է իմ տուն, կատարել ստուգման աշխատանքը, որի ընթացքում կրկին հիշեցրել եմ հակահրդեհային սարքի ոչ պիտանի լինելու մասին։ Հատուկ նշել եմ հեռախոսահամարս, որպեսզի տեղադրողները նախապես զանգեն։
Այսօր երեկոյան դարպասս վայրենաբար խփում ու բղավում են, թե իբր` դուռդ բացի։ Դարպասս ներսից կողպած է եղել, սակայն դա իրենց չի խանգարել պատից թռնել իմ բակ, ներսից կողպեքը բացել եւ ներխուժել ուրիշի սեփականություն։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես եմ տանս դուռը բացելուն պես վերջիններիս վռնդում իմ սեփական տարածքից։ Ինչպես նկատում եք, սույն խուլիգանները մե’կ չեն պատրաստվում հեռանալ, մե’կ ձեռքերով ինչ֊որ հարձակվողական տեքստ են հնչեցնում եւ շանտաժի տոնայնությամբ հարց տալիս, թե` «հիմա չե՞մ ուզում, որ սարքը տեղադրեն»։
Սա քարեդարյան պահվածք է, խուլիգանական դրսեւորում, եւ այս տեսակ «աբորիգենները» չեն էլ գիտակցում ու զղջում իրենց անօրինական գործողությունների համար։
Խնդրում եմ, օրենքի դաշտ բերել խուլիգաններին եւ ազատել պետական հիմնարկները անգրագետ պարագաներից»։