Շատ հստակ է, որ Հայաստանի քաղաքական համակարգն ու հասարակությունը պետք է բաժանվի սև ու սպիտակ մասերի Անկախության հռչակագրի հարցում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը։
«Բոլոր նրանք, ովքեր Բաքվի պահանջով դեմ դուրս կգան մեր Անկախության հռչակագրին, կդառնան օտարի շահեր սպասարկող։ Եվ այստեղ բացարձակ կարևոր չէ քո քաղաքական հայացքները, այստեղ ամեն ինչ շատ հստակ է», – նշել է նա։
24News.am





