Iravaban.net-ը ներկայացնում է, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ առողջության ապահովագրությունից օգտվելու համար։ Աղբյուրը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ։
Քայլեր՝
- Առաջին հերթին ամրագրեք այց Ձեր պոլիկլինիկայի թերապևտի մոտ։ Գրանցվել կարող եք նախապես՝ կա՛մ զանգահարելով պոլիկլինիկա, կա՛մ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։
- Մոտեցեք Ձեր պոլիկլինիկայի թերապևտին և անցեք նախնական զննություն։
- Ստացեք նշանակում․ Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս, կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ։ Այս ամենը անվճար՝ ապահովագրության փաթեթի սահմաններում։
- Ստացած ուղեգրով կարող եք մոտենալ ցանկացած նեղ մասնագետի, ով համագործակցում է ծրագրի հետ։ Ծանոթացեք մասնագետների և հաստատությունների ցանկին։
- Դեղատոմսով նշանակված դեղորայքը նույնպես փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի սահմաններում։ Մոտեցեք ծրագրի հետ համագործակցող դեղատներ։
Հղումը՝ Iravaban.net





