Գովազդ A1

Ինչպես են կազմակերպվելու Երևանի 2026-2027 թվականների ամանորյա միջոցառումների գնումները

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը Երևանում ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման աշխատանքների գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանող որոշման նախագիծ։ Նախատեսվում է աշխատանքները բաժանել մինչև 10 չափաբաժնի։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Գովազդ A2

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացվում 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ը Երևան քաղաքի ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար «Գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Գովազդ A3

Գովազդ A4

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով աշխատանքների կարևորությունը Երևան համայնքի համար անհրաժեշտություն է առաջացել՝ նախաորակավորված մասնակիցների կողմից հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի ապահովման ներկայացման անհրաժեշտությունը կամ բացակայությունը, կանխավճարի ապահովման անհրաժեշտությունը և մարման կարգը ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտով, հաշվի առնելով նաև, որ ամանորյա տոնական միջոցառումների և ձևավորման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են տարբեր միջոցառումներ և ձևավորման աշխատանքներ մասնավորապես՝ տոնական լույսերի տեղադրման աշխատանքներ, տոնական լույսերի վառման արարողություն, ամանորյա տոնավաճառի կազմակերպում, համերգային ծրագրերի կազմակերպում և այլ աշխատանքներ, այդ իսկ պատճառով, նախաորակավորված մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ իրականացնելուց հետո, առաջարկվող տարբերակներն ու մեր հնարավորությունները հաշվի առնելով՝ առավել մասնագիտացված լուծումներ ստանալու նպատակով  և հնարավորություն տալով յուրաքանչյուր ուղությունով ավելի մասնագիտացված ընկերություններին մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանել, որ չափաբաժինների քանակը սահմանվում է երկրորդ փուլի հրավերով, ինչպես նաև հաշվի առնելով, որ նախատեսվող ծրագրերը /ուղությունները/ չեն գերազանցելու 10-ը և նախորդ տարիների փորձը՝ 2024 թվականին սահմանվել է 5 չափաբաժին, 2025 թվականին՝ 3 չափաբաժին, այս տարի ևս նախատեսվում է, որ ծրագրերի /ուղությունների/ քանակը չի գերազանցի 10 չափաբաժինը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն և անձինք.

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտներիև ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

«Գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ՝ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի  էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.5 կետի «Զբոսաշրջություն» բաժնի «Ավելացվելու է Հայաստանի մարզերում անցկացվող գաստրո և մշակութային փառատոների թիվը» և 4.9-րդ կետի «Մշակույթ» բաժնի «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերություններից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

Գովազդ A5

Scroll to Top