Գովազդ A1

Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին՝ նշել է, որ Փաշինյանն ինքն է ընդունում՝ երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու հնարավորությունները չափազանց սահմանափակ են։ Նրա խոսքով՝ այդ պայմաններում անհասկանալի է, թե ինչու իշխանությունները նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական գործընթացներ և այդ քայլերով հավելյալ խնդիրներ ստեղծեցին Հայաստանի արտաքին հարաբերություններում։

Գովազդ A2

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ այս քաղաքականությունը իրականացվում է նպատակային և հետևողական կերպով, սակայն այն որևէ առնչություն չունի Հայաստանի պետական ու ազգային շահերի հետ։

«Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի, եթե չունի, այդ օրենքն ինչո՞ւ բերեցիր, անցկացրեցիր, ինչո՞ւ հարաբերությունները բարդացրեցիր և ինչո՞ւ ես տանում փակուղի»,- նշել է նա:

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top