Գովազդ A1

Իշխանական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով

«Փաստինֆո»տեղեկությունը հաստատվեց, Արարատի մարզում  իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպի քննության առարկա է դարձել:

Գովազդ A2

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ հստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Գովազդ A3

Գովազդ A4

Հատկանշական է, որ թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել։ Բլոգերը սպառնում էր, որ ձմերուկ վաճառող քաղաքացին հենց խուլիգանության համար է դատվելու, ու հենց նա էլ նշված վարույթով բերման է ենթարկվել:

Ճիշտ է` իշխանական բլոգերն է մոտեցել իր աշխատանքը կարող քաղաքացուն, սադրել ու հայոյել, սակայն բլոգերի նկատմամբ հետապնդում չկա:

Հղումը՝ pastinfo.am

Գովազդ A5

Scroll to Top