Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում գտնվող 20 քաղաքների և գյուղերի բնակիչներին հրահանգել է անհապաղ տարհանվել՝ զգուշացնելով լքել տներն ու տեղափոխվել Զահրանի գետից դեպի հյուսիս ընկած շրջաններ։
Իսրայելական բանակի հաղորդագրության համաձայն՝ տարհանման հրամանը վերաբերում է հետևյալ բնակավայրերին՝ Դեյր էլ-Զահրանի, Ան-Նամիրիա, Աշ-Շարկիա, Ադ-Դուվեյր, Հարուֆ, Հաբուշ, Քֆար-Ջոզ, Զիբդին (Նաբատիա), Նաբատիա էտ-Տախտա, Նաբատիա էլ-Ֆաուկա, Քֆար-Ռուման, Ալ-Մահմուդիա, Սաջդ (Ջեզզին), Ռեյհան, Արամտա, Քֆար-Շուբա, Մալկի, Ալ-Լաուիզա (Ջեզզին), Ջարջուա և Արաբ-Սալիմ։
Իսրայելի զինված ուժերում ընդգծել են, որ բնակիչները պետք է «անհապաղ» հեռանան իրենց տներից և ուղղվեն դեպի Զահրանի գետից հյուսիս գտնվող տարածքներ։
Հղումը՝ News.am




