Գովազդ A1

Կա՞ արդյոք տեսանկարահանում, թե ոչ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելուց հետո ձերբակալության հանգամանքներին։

Գովազդ A2

Ընդդիմադիր պատգամավոր Լիանա Գասպարյանը վարչապետից հետաքրքրվել է՝ արդյոք զինծառայողի ձերբակալության գործընթացը տեսանկարահանվել է, իսկ եթե նման տեսանյութ առկա է, ինչու այն չի հրապարակվում։

Փաշինյանը նշել է, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ ձերբակալության պահը տեսագրված է եղել, թե ոչ, սակայն խոստացել է ճշտել տեղեկությունը և լրացուցիչ պատասխան ներկայացնել։

Գովազդ A3

Գովազդ A4

Միաժամանակ վարչապետը նշել է, որ զինծառայողը ձերբակալության ժամանակ զինված է եղել, սակայն որևէ դիմադրություն չի ցուցաբերել։ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը նաև որոշակի վնասվածքներ է ունեցել, և հնարավոր է՝ հենց այդ հանգամանքով է պայմանավորված ձերբակալության կոնկրետ կադրերը չհրապարակելու որոշումը։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top