Գովազդ A1

Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն․դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Գովազդ A2

Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Գովազդ A3

Գովազդ A4

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։
Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top